Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Գլխավոր հրաժարականը տեղի է ունեցել. Հրայր Թովմասյանը գուցե ինչ-որ ազդակներ է ստացել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնը ստանձնելուց օրեր անց Գերագույն ռադա օրինագիծ է ներկայացրել պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման համար պատիժ սահմանելու վերաբերյալ: Փաստաթուղթը, որի տեքստը դեռևս հրապարակված չէ, նախատեսում է ապօրինի ձեռք բերված ակտիվների բռնագրավում: Բացի այդ, Ուկրաինայի նախագահի օրինագիծը նախատեսում է պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման համար քրեական պատժի վերականգնում: Ավելի վաղ Ուկրաինայի Սահմանադրական դատարանը քրեական օրենսգրքի անօրինական հարստացման մասին հոդվածն հակասահմանադրական է ճանաչել:

Ի՞նչն է այստեղ համադրելի հայաստանյան համանման իրադրության հետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, քաղաքագետներ Միքայել Հովհաննիսյանը և Ռուբեն Մեհրաբյանը:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ իրավիճակների համադրելիության առումով միշտ գայթակղություն կա համեմատել Հայաստանը Վրաստանի, Ուկրաինայի հետ, բայց այդ համեմատությունները այնքան էլ ճշգրիտ եզրահանգումների չեն բերում, քանի որ իրականությունը տարբեր է: «Հայաստանում նախորդ իշխանության շրջանում ընդունվեց ապօրինի հարստացման մասին օրինագիծը, որը հետադարձ ուժ չունեցավ: Իսկ ինչ վերաբերում է ապօրինի գույքի բռնագրավմանը, ապա նոր իշխանությունը հանդես է եկել առանց դատարանի որոշման գույքի բռնագրավման մասին օրինագծի նախաձեռնությամբ, թե ինչ փուլում է, չգիտեմ, այնուամենայնիվ, կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ սկսել է իրականացնել:

Ե՛վ Հայաստանում, և՛ Ուկրաինայում ձևավորվել է մի ստատուս քվո, երբ խոշոր կապիտալը իշխանության հակադիր ճամբարում է: Պետք են գործիքներ այդ կապիտալը կառավարելու համար: Այս գործիքները նաև քաղաքական կառավարման լծակ են»,- նշեց վերլուծաբանը:

«Զելենսկին ասում է այն, ինչը պահանջում է հասարակությունը, նա նոր բան չի ասում»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը: Նրա դիտարկմամբ՝ Ուկրաիանյում ինստիտուտներն ավելի բարձր որակի չեն, քան Հայաստանում: «Բացի դրանից՝ այդ վճռականությունը Հայաստանում էլ կա: Ամբողջ խնդիրն այն է, թե դա ինչպես է աշխատելու: Լավ գաղափարները լսում ենք, բայց գործը կանգնում է արդեն իրագործման մեխանիզմի փուլում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ուկրաինայում: Այս հայտարարությունն ավելի շատ մտադրության մասին է: Մեխանիզմի պարամետրերը պարզ չեն, անհստակ են»,- նշեց քաղաքագետը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ համակարգը տարիներ շարունակ ստեղծել է բացասական դրվագներ, դրանց դեմ մասսայական պայքարը վտանգավոր է, այդքան բանտ չունենք, բոլորին չենք կարող նստեցնել, եթե յուրաքանչյուր օրինախախտի հետևից գնաս, շատ ծանր իրավիճակի առաջ կկանգնես, հստակ մեթոդաբանություն և սահմագիծ պետք է լինի»,- նշեց Միքայել Հովհաննիսյանը:

«Իշխանությունը բախվել է պետական համակարգի բոլոր ենթահամակարգերի խայտառակ վիճակին: Դատական համակարգում գործ ունենք բացահայտ ստահակների հետ»,- ընդգծեց Ռ. Մեհրաբյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ են ազդու գործողություններ այդ մարդկանց ձեռքից «մուրճը» վերցնելու համար:

Հրայր Թովմասյանը կարծում է, որ Հայաստանում դատավորների նկատմամբ վեթինգ չի կիրառվելու: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Հակոբ Բադալյանն ընդգծեց. «Անկախ դատական համակարգ ունենալը լրջագույն խնդիր է: Խոսում ենք վեթինգի մասին, բայց վեթինգից հետո ստանալու ենք մի պատկեր, որը մեզ համար այնքան էլ գաղտնիք չէ: Վեթինգի արդյունավետությունը կախված է դրան հաջորդող քայլերից, հստակ մեխանիզմների պատկերացումների շուրջ քննարկումներ չեմ տեսնում»:

Ռ. Մեհրաբյանը հավելեց, որ Սահմանադրական դատարանը գլխավորում է հանրային վստահություն և լեգիտիմություն չունեցող անձ. «Լավ կլիներ, որ Հրայր Թովմասյանը հոխորտալու փոխարեն հրաժարական տար… ՍԴ-ում թայֆաբազություն է տիրում»:

«Գլխավոր հրաժարականը տեղի է ունեցել. նախկին համակարգի արդարադատության «միջնաբերդը»՝ Գագիկ Հարությունյանը, հեռացել է,- ընդգծեց Հ. Բադալյանը: – Հրայր Թովմասյանը գուցե Արցախում Բակո Սահակյանի հետ հանդիպմանը ինչ-որ ազդակներ է ստացել, որ դեռ իր հեռանալու ժամանակը չէ…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում