Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է 2018թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցը, ուղղված ՄԻՊ Արման Թաթոյանին, առնչվում էր ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանությանը և մասնավորապես լրագրող Մհեր Եղիազարյանի հացադուլին, ինչի հետևանքով նա մահացավ. «Եվ ընդհանրապես՝ քանի՞ մարդու են օգնում պատգամավորության երաշխավորությունները, թե՞ դա էլ է արդեն ձևական բնույթ կրում»:
Ի պատասխան՝ Արման Թաթոյանն ասաց, որ իրենք ներկայացրել են բժշկական փաստաթղեր և պահանջել, որ քննարկվի Մհեր Եղիազարյանի կալանքի նպատակահարմարության հարցը. «Բայց այդ հարցը չի դարձել քննարկման առարկա»:
Պատգամավորն արձագանքեց. «Ուրեմն կարելի է ենթադրել, որ նման դեպքերը կարող են շարունակվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































