Ուկրաինայում տիրող իրավիճակը կքննարկվի Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին, որը նախատեսված է մարտի 20-21-ին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն, այս մասին Ստրասբուրգում հայտարարել է ԵՄ-ում նախագահող Հունաստանի փոխարտգործնխարար Դիմիտրիոս Կուրկուլեսը:
Նա ընդգծել է, որ նախատեսվող գագաթնաժողովը նվիրված կլինի տնտեսական խնդիրներին, սակայն օրակարգում կան նաև այլ հարցեր:
«Մենք մտածում ենք Ուկրաինայում իրադարձությունների մասին և այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, ԵՄ գագաթնաժողովը կանրդադառնա նաև այս հարցին»,-ասել է Կուրուլեսը:








































