Երեկ Նոր Զելանդիայի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7.8 մագնիտուդ, առաջացել է ցունամի, որի ալիքների բարձրությունը փոքր-ինչ գերազանցել է մեկ մետրը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS գործակալությունը, այդ ալիքներն առանձնակի վնաս չեն հասցրել Նոր Զելանդիայի հյուսիսում գտնվող Քերմադեք կղզուն, որն առավել մոտ է գտնվել էպիկենտրոնին: