Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

«Առավոտ». Կեղծ պատմությո՞ւն

Թերթի խմբագիրը գրում է. «Վերջերս ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ պատմությունը նույնպես, այսպես ասած, կեղծ քաղաքական կատեգորիա է: Այդպես մտածել ինձ ստիպում է այն փաստը, որ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ընդամենը 17-18 տարի առաջ, և որոնց անմիջական ականատեսն եմ ես եղել, այսօր ներկայացվում են գլխիվայր շուռ տված: Օրինակ, ասվում է, որ ՀՀ աոաջին նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ուզում, դեմ էր Ղարաբաղի և նրան շրջապատող տարածքների ազատագրմանը, և դա տեղի ունեցավ ի հեճուկս նրա ջանքերի: Եվ քանի որ վերջին 13 տարում «Լևոնի չուզողները» քարոզելու լայն հնարավորություններ ունեն, այդ ապատեղեկատվությունը շատ ավելի հաճախ է հնչում, քան ճիշտ ինֆորմացիան: Դե, հիմա պատկերացրեք, որ նման ակնհայտ անհեթեթությունը մտնի պատմության դասագրքերի մեջ, և 100 տարի հետո դպրոցականներն ու ուսանողները դա ընդունեն հալած յուղի պես: Նման բան հնարավոր է, չէ՞: Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ այն պատմական անցքերը, որոնք տեղի են ունեցել 1 դար կամ 10 առաջ, և որոնք մեզ համար անհերքելի ճշմարտություն են, նույնատիպ ստեր չեն:

Բնականաբար, պատմության նկատմամբ մեր սովորական, ոչ մասնագետ մարդկանց հետաքրքրությունը ակադեմիական չէ՝ այն բխում է այսօրվա արդիական պահանջներից: Ինձ, օրինակ, շատ է հետաքրքրում, թե ինչու է տապալվել 20-րդ դարում հայերի՝ անկախ պետություն ստեղծելու աոաջին փորձը: Հետաքրքիր է, որովհետև պետություն ունենալը զգալիորեն ընդլայնում է տվյալ ազգի հնարավորությունները, և այն, ինչ մենք ստեղծել ենք 1918 թվականից սկսած (բացասական երևոյթները ներառած), որակապես տարբերվում է նրանից, ինչ կար դրանից աոաջ: Եվ ահա Աոաջին հանրապետության վերաբերյալ մենք ունենք երկու ծայրահեղացված տեսակետ: Կոմունիստական քարոզչությունը շեշտը դնում էր դաշնակցականների ծաղրանկարային պատկերների վրա՝ «գողացան հանրապետության փողերը և հայդե՝ Փարիզ», իսկ հիմա ստացվում է, որ այդ երկուսուկես տարիների ընթացքում բացի հերոսական ճակատամարտերից՝ ոչինչ չի եղել: Վերոհիշյալ երկու մեկնաբանաթյունները, բնականաբար, որոշ չափով արտացոլում են իրականությունը, բայց դա անում են միակողմանի, տենդենցիոզ, նախապաշարված, մտասևեռված:

Թեև անցյալի, ինչպես նաև ներկայի նկատմամբ հավասարակշռված մոտեցումը դատափետվում է քաղաքական և քաղաքականացված շրջանակներում, բայց ես չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր այլ կերպ մոտենալ ճշմարտությանը: Ասել ճշմարտության այն մասը, որը ձեռնտու է քո թիմին, և հաշվի չառնել մնացած փաստերը՝ ահա այն բանաձևը, որոնք կիրառում են թե պատմաբանները և թե այսօրվա կյանքի մեկնաբանները: Եվ ստացվում է, որ մենք չենք իմանում, թե ինչու է «կազմաքանդվել» Առաջին հանրապետությունը: Ափսոս, շատ ուսանելի կլիներ՝ Երրորդ հանրապետության տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում