Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումը:
«Ձեր և ձեր ընտանիքի ունեցվածքի նկատմամբ լեգենդներ են պտտվում. ասում են, որ Դուք Հայաստանում ամենահարուստ մարդկանցից մեկն եք»,- դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Պատգամավորի խոսքով՝ ԿԲ նախագահի հայտարարագրերը ուսումնասիրելուց հետո իրենք պարզել են, որ դրանում ճշմարտություն կա: Անի Սամսոնյանը ներկայացրեց տվյալներ ԿԲ նախագահի հայտարարագրերից. «Ինչո՞ւ չկա 2018թ. ձեր հայտարարգիրը: Դուք բնակվում եք Վահագնի թաղամասում և այնտեղ կառուցում եք նոր տուն»:
«Պատրա՞ստ եք արդյոք անցումային արդարադատության շրջանակում հրապարակայնորեն հիմնավորել Ձեր և ձեր ընտանիքի ունեցվածքի յուրաքանչյուր միավորի ծագումնաբանությունը և դրանք չհիմնավորելու դեպքում, օրինակ, որպես ՀՀ սեփականություն՝ փոխանցել պետությանը»,- հարցրեց Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ հանրության համար ԿԲ նախագահի ունեցվածքը կասկածների տեղիք է տալիս, և պաշտոնեական լիազորությունների գերազանցման դեպքում պատրա՞ստ է արդյոք նա պատասխան տալ օրենքի առջև:
Մանրամասները՝ տեսանյութում:









































