Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում. մեղադրյալների ցանկը կավելանա՞

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ օրերս Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում։

Մեր աղբյուրի տեղեկություններով, սակայն, հարցաքննությունը մի քանի ժամ է տևել, տրվող հիմնական հարցերն էլ վերաբերել են Ծառուկյանի թիկնազորի ներգրավվածությանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ և Ծառուկյանի կողմից Մարտի 1-ի ժամանակ ծախսված որոշակի գումարներին։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի անունը ևս հիշատակված է Մարտի 1-ի փաստահավաք խմբի հրապարակած զեկույցում, ըստ որի՝ Մարտի 1-ի նախօրեին պաշտպանության նախարարության իրային պահեստից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ զինվորական համազգեստներ էին ստացել, որոնք բաժանվել են իրենց թիկնապահներին: Հրապարակված ցանկի համաձայն՝ այդ զորամասից մոտ 350 միավոր զինվորական համազգեստ ստացել է Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանի և այլ օլիգարխների թիկնազորի մասնակցության փաստն այդ օրերի գործողություններին մշտապես հաստատել է նաև Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։ Նա բազմիցս նշել է, որ մարտի 1-ին Երևան էին բերվել զինվորականներ, որոնցից յուրաքանչյուրին 50 հազարական դրամներ են բաժանել, և որ գումարի աղբյուրը եղել են մի շարք օլիգարխներ։ Նա նշել էր, որ դրանք այն նույն օլիգարխներն էին, որոնք մինչև մարտի 1-ը ՊՆ պահեստից ստացել էին զինվորական հանդերձանք։ Այդ օլիգարխներն էին՝ Գագիկ Ծառուկյանը, Սուրիկ Խաչատրյանը, Վաչագան Ղազարյանը, Գագիկ Բեգլարյանը և այլոք։ Փաստաբանի խոսքերով՝ նրանք այդ հանդերձանքը ստացել էին, որպեսզի նրանց թիկնապահները մասնակցեին մարտի 1-ի իրադարձություններին և մասնակցել են:

Ծառուկյանը, սակայն, բազմիցս անդրադարձել է այս հարցին և այդ տեղեկությունները համարել շանտաժ՝ հայտարարելով, որ «Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա, և ոչ մի բան չի կարա Ծառուկյանի վրա ազդի»։ «Ով այդպիսի բան է ասում, անբարոյական ընտանիքի մարդ է: Ես թույլ չեմ տա, որ ժողովրդի մատը փուշ մտնի: Դա շանտաժ է Ծառուկյանին: Եթե Ծառուկյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, թող հրապարակում գնդակահարեն»,- ժամանակ առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր Գագիկ Ծառուկյանը։

ՀԱԿ իրավական հարցերով համակարգող Արմեն Խաչատրյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հարցաքննվելուն և, առհասարակ, նրա ներգրավվածությանը մարտի 1-ի գործողություններին, նկատեց, որ ինքը ծանոթ չէ Մարտի 1-ի գործի նյութերին, բայց գործի նյութերից միակ բանը, որին ծանոթ է, դա Գագիկ Մելքոնյանի ցուցմունքն է, որտեղ նա պնդում է իրային պահեստի վերաբերյալ, իրային պահեստից համազգեստ ստացած անձանց անունները, որտեղ կա նաև Ծառուկյանի անունը։ «Բայց միայն այդ ցուցմունքով ես չէի ուզենա կոնկրետ դատողություններ անել»,- ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելուն, մոտ մեկ տարի անց նոր Ծառուկյանին հարցաքննելուն, ապա, Խաչատրյանի խոսքերով, Մարտի 1-ի գործով քննությունը դեռ շարունակվում է, գործից միայն մի փոքր մաս է անջատվել։ «Ես ենթադրում եմ, որ բուն գործով բազմաթիվ անձանց դեռ կհարցաքննեն, վկաների ցանկը կավելանա, վստահ եմ՝ կավելանա նաև մեղադրյալների ցանկը՝ առանց անձնավորելու որևէ մեկին։ Կարծում եմ, որ Մարտի 1-ի քրեական գործի քննչական խմբի ամենամեծ առաքելությունը հենց այն է, որ կարողանան գործը բացահայտել ամբողջ ծավալով՝ անմիջական կատարողներից մինչև հրաման տվողներ։ Վստահ եմ, որ խմբի բոլոր գործողությունները միտված են լինելու մնացած դրվագներով բացահայտումներ անելուն»,- եզրափակեց Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի մայր գործը դեռևս քննվում է, քննչական գործողություններ են տեղի ունենում, հարցաքննություններ են լինում։ Գործից անջատված մասը, հիշեցնենք, վերաբերում է միայն Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին ու Արմեն Գևորգյանին։ Նրանց բոլորին առաջադրված է սահմանադրական կարգը տապալելու, իսկ որոշներին նաև խոշոր կաշառք վերցնելու մեղադրանք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում