Լոնդոնի «Չելսի»-ի 30-ամյա պաշտպան Բրանիսլավ Իվանովիչն ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելու առաջարկ է ստացել:
Transfer Market Web-ի տեղեկությունների համաձայն` Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի նախկին խաղացողը կարող է մնալ «Սթեմֆորդ Բրիջ»-ում մինչև 2018 թվականը:
Առաջիկա օրերին ֆուտբոլիստը կստորագրի լոնդոնյան ակումբի կողմից առաջարկվող պայմանագիրը:









































