«Նախ՝ ապրիլյան պատերազմի հետ կապված ԲՀԿ-ն իր դիրքորոշումը քանիցս հայտնել է: Այո՛, բաց հարցեր կան, որոնց պատասխանները պետք է հնչեն: Վստահաբար, մենք մասնակցելու ենք հանձնաժողովի աշխատանքներին, բայց ինձ համար զարմանալի է այն, որ մենք մամուլից ենք իմանում, որ քառասուն և ավելի պատգամավորների ստորագրությամբ ստեղծվել է քննիչ հանձնաժողով: Այս գործելաոճն առնվազն կոռեկտ չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները պարզելու համար ձևավորվող ԱԺ քննիչ հանձնաժողովին: