Ճապոնիան ու Հնդկաստանը միացել են Malaysia Airlines-ի անհետացած օդանավի՝ արդեն 5-րդ օրը շարունակվող որոնողական օպերացիային: Որոնման շրջանում ներառվել են Վիետնամի տարածաշրջաններն ու Անդամանյան ծովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Վիետնամում այժմ որոնումները կենտրոնացած են լեռնային և անտառային շրջանների վրա: Իշխանությունների փոխանցմամբ՝ սահմանամերձ շրջաններում որոնողական աշխատանքները կհամակարգվեն Լաոսի և Կամբոջայի իշխանությունների հետ:
Ճապոնիան օպերացիային մասնակցելու համար կուղարկի 4 ռազմատրանսպորտային և հականավային ինքնաթիռներ, իսկ Հնդկաստանն այդ ուժերին կմիացնի արբանյակներ ու Մալակայի նեղուցում պարեկող ռազմածովային ուժերի նավերը:
Մալայզիան նույնպես ընդլայնում է որոնման գոտին՝ ներառելով Անդամանյան ծովը:











































