Վաղարշապատի ոստիկանները՝ ոստիկանապետ Ս. Մարտիրոսյանի գլխավորությամբ, հայտնաբերել են երեխայի մորը, ով Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Լ. Գ.-ն է։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա իր քայլը պատճառաբանել է նրանով, որ տանը երեխան ծնվել է մահացած, ինչից հետո ինքը երեխային նետել է ջրատարի մեջ։ Մայրն ամուսնացած է, խնամքին ունի 10 տարեկան տղա երեխա։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել:









































