Անդրադառնալով հունիսի 24-ին Կապանում կայացած պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստին՝ թերթը գրում է. «ՊՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը քննադատել է զինդատախազ Գևորգ Կոստանյանին՝ նրան մեղադրելով բարձրաստիճան սպաների հանդեպ ոչ «մարդկային», այսինքն՝ խիստ վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Խաչատուրովի մեղադրանքը դահլիճը ողջունել է բուռն ծափահարություններով, ինչից վրդովված՝ Կոստանյանն արժանի հակահարված է հասցրել Խաչատուրովին ու ծափահարողներին՝ մեկառմեկ թվարկելով քրեածին սպաների անունները, ովքեր վայելում են Խաչատուրովի հովանավորությունը»:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ նիստի ավարտից հետո ներկաները քննարկել են միջադեպը և եկել այն եզրակացության, որ Գևորգ Կոստանյանը, ամեն դեպքում, բարոյական հաղթանակ է տարել՝ համարձակ հակահարվածով:











































