Վեթինգը անցումային արդարադատության պրոցեսներից մեկի անվանումն է․ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ավելացնելով, որ պետք չէ դժգոհել․ «Ուզում եմ հանգստացնել ընդդիմադիր գործընկերներին, կոնսենսուս կլինի, իրենց ներգրավվածությունը մաքսիմալ մեր կողմից ապահովվել է»:
«Վեթինգը հո հայերը չեն հորինել, բայց դրա կիրառմամբ առողջացում կլինի: Պետք է ձգտենք խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև այս հարցում լինի կոնսենսուս: ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները իրենց ադեկվատ դրսևորեցին, համոզվեցին, որ ամեն ինչ լինելու է արդար և ազնիվ,-նշեց պատգամավորը:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիր բևեռ ձևավորելուն, Սիմոնյանը նկատեց․ «Թող Քոչարյանը ձևավորի այդ ընդդիմադիր բևեռը, ամեն անգամ ինքը փորձում է՝ հեսա սկսվեց և այլն: Մենք ունենք ուժեղ ընդդիմություն՝ ի դեմս ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի»:







































