Ճապոնական Skymark Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհիները բողոքել են նոր համազգեստի դեմ, որի կիսաշրջազգեստը շատ կարճ է: Ինչպես երեքշաբթի օրը հաղորդել է Agence France-Presse-ը՝ բորտուղեկցորդուհիները կիսաշրջազգեստները շատ գայթակղիչ են համարել:
Բորտուղեկցորդուհիների արհմիությունը հայտարարել է, որ «ավիաընկերությունը իր աշխատակցուհիներին որպես ապրանքի է վերաբերվում». հագուստը հաճախորդներ գրավելու ակցիա է հանդիսանում:
Բորտուղեկցորդուհիների կարծիքով՝ կարճ կիսաշրջազգեստները ոչ միայն նոր հաճախորդներ կգրավեն, այլև աշխատանքի մեջ բարդություններ կստեղծեն. ուղևորները կսկսեն ուսումնասիրել նրանց բարեմասնությունները, կլուսանկարեն նրանց, ինչն էլ վատ կանդրադառնա աշխատանքի արդյունավետության վրա:
Ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ բորտուղեկցորդուհիները կարող են չկրել այդ հագուստը, եթե այն նրանց դուր չի գալիս, գրում է lenta.ru-ն:







































