Գեր կամ ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց հայրանալու հավանականությունն ավելի ցածր է՝ համեմատած ուժեղ սեռի ավելի ձիգ կառուցվածք ունեցող ներկայացուցիչների մոտ: Նման եզրակացություններն արվել են Ստոկհոլմում տեղի ունեցող Մարդու վերարտադրության և սաղմնաբանության եվրոպական կազմակերպության համաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է News 24:
Գիտնականները համեմատություն են արել 1940 տղամարդուց վերցրած սերմից: Միևնույն ժամանակ քննության ընթացքում հաշվի է առնվել նաև տղամարդու քաշը՝ հաշվելով այն մարմնի քաշի ինդեկսով (ՄՔԻ): Այսպես, նորմայի համաձայն ՄՔԻ-ը հավասար է 18,5-25-ի, ավելորդ քաշ ունեցողների մոտ՝ 25-30, իսկ գերերի մոտ՝ 30 և ավելի:
Պարզվել է՝ որքան բարձր է մարդու քաշը, այնքան վատ որակի է նրա սերմանհեղուկը: Ավելորդ քաշ ունեցողների մոտ սերմնահյութի քանակը 10%-ով քիչ է եղել, իսկ գերերի մոտ՝ 20%-ով՝ համեմատած նորմալ քաշ ունեցողների հետ: Միևնույն ժամանակ այն տղամարդկանց թիվը, որոնք ընդհանրապես սերմնահյութ չեն ունեցել, աճել է ավելի քան 4 անգամ (1%-ից նորմալ քաշ ունեցողների մոտ մինչև 3,8%):
Այս առիթով մեկնաբանություն է տվել Փոլ Քոեն-Բակրին՝ Փարիզում շվեյցարական լաբորատորիաների ցանցի ներկայացուցչության ղեկավարը. «Ավելորդ քաշը բերում է սերմնահյութի որակի փոփոխության, որը, ըստ երևույթին, տեղի է ունենում հորմոնալ խանգարման հետևանքով: Այս ամենը նպաստում է սերմնահյութի որակի նվազեցմանը, սպերմատազոիդների շարժունակության նվազեցմանը: Այսպես անհետանում է երեխա բեղմնավորելու հնարավորությունը»:







































