Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Հայաստանում մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների 70 տոկոսը լիարժեք առողջանում է. մասնագետ

Հայաստանում տարեկան 80-100 երեխայի մոտ ախտորոշվում առաջնակի մանկական քաղցկեղ, որոնց 50 տոկոսը լինում են արյան չարորակ հիվանդություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Լիլիթ Սարգսյանը:

«Մեր վիճակագրական տվյալները չեն տարբերվում միջազգային տվյալներից: 1995 թվականից ի վեր, երբ սկսեցինք կիրառել մեր բուժական սխեմաներում գերմանական և ամերիկյան ստանդարտ արարողակարգեր, այժմ ունենք բավականին լավ արդյունքներ»,- նշեց Սարգսյանը:

Բժշկուհու խոսքով՝ երեխաների 70 տոկոսը լիարժեք առողջանում է, իսկ 30 տոկոսն այն դեպքերն են, երբ հիվանդությունն ավելի զորեղ է գտնվում, այսինքն՝ կրկնվում է կամ լուրջ բարդություններ են առաջանում, ինչպիսին, օրինակ, արնահոսությունն է:

«Արտասահմանյան տարբեր երկրներում նույնպես այս պատկերն առկա է, ուղղակի այնտեղ լավ է գործում առողջապահական համակարգի պրոֆիլակտիկ մասը: Շատ օտար երկրներում այդպիսով հնարավոր է լինում ավելի վաղ շրջանում հայտնաբերել հիվանդությունը և բուժումն էլ ավելի հեշտ է ընթանում: Հայաստանում շատ հաճախ դիմում են 3-րդ կամ 4-րդ փուլերում, որովհետև նեղ մասնագետի մոտ ուշ են գնում ստուգվելու»,- նշեց Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավարը:

Անդրադառնալով երեխաների մոտ քաղցկեղի վաղ հայտնաբերմանը՝ Լիլիթ Սարգսյանը շեշտեց, որ այն չի կանխարգելվում, քանի որ չկան մանկական սկրինինգ հետազոտություններ:

«Կարծում եմ, որ ծնողները փոքր հասակից պետք է շատ ուշադիր լինեն իրենց երեխաների նկատմամբ, մանկաբույժի մոտ տանեն, որպեսզի տարեկան ամենաքիչը 1-2 անգամ հետազոտություններ անցնեն: Այդ դեպքում, երեխայի օրգանիզմում գոյացած չարորակ ուռուցքը հնարավոր կլինի ավելի վաղ շրջանում հայտնաբերել և վիրահատության միջոցով հեռացնել այն»,- ասաց ուռուցքաբանը և հավելեց, որ հասարակության համար պետք է իրազեկման հաղորդումներ լինեն:

Սարգսյանը ներկայացրեց այն նախնական ախտանիշները, որոնց դեպքում ծնողները պարտադիր պետք է դիմեն բժշկի՝ թուլություն, ջերմության առկայություն, որևէ լոկալիզացիայի ցավ, քաշի կորուստ, մաշկային քոր, հետաճ, նոր առաջացած կաղություն, շլություն, գլխացավեր, անզուսպ փսխումներ:

«Այս ախտանիշները մի քանի օր տևելու դեպքում պետք է անպայման դիմել բժշկի, ով էլ կկազմակերպի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները»,- նշեց Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավարը և հավելեց, որ երեխաների քաղցկեղի բուժման միջազգային ցուցանիշը կազմում է մոտ 85 տոկոս:

Անդրադառնալով ֆինանսական խնդիրներին՝ Սարգսյանն ընդգծեց, որ իր աշխատանքային 20 տարվա փորձի ընթացքում մինչ օրս չի եղել գեթ մեկ դեպք, երբ երեխան ֆինանսական խնդրի պատճառով բուժում չստանա: Նա նշեց, որ այսօր շատ հիմնադրամներ և բարեգործներ կան, ովքեր օգնում և աջակցում են նմանատիպ հարցերում: Հիմնադրամներից առանձնացրել «City of smile»-ը, որը 99.9 տոկոսով իր վրա է վերցնում բոլոր ֆինանսական ծախսերը և որևէ ծնող չունի խնդիր ինչ-որ դեղորայք գնելու և ձեռք բերելու, հետազոտությունների և օրական տրվող 3-անգամյա սննդի հետ կապված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում