ԱՄՆ կոնգրեսական Մարսի Կապտուրը չի կասկածում, որ ԱՄՆ-ը պետք է առևտրային պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ Ղրիմում իրավիճակին միջամտելու համար՝ հաղորդում է The Financial Times-ը:
«Եթե մենք ունենայինք լիակատար առևտրային էմբարգո, դա Ռուսաստանին ավելի շատ կվիրավորեր, քան մեզ»,- մեջբերում է պարբերականը Կապտուրի խոսքերը:
Ռուսաստանի դեմ առևտրային պատժամիջոցներ կարող են սահմանվել ճգնաժամի վատացման դեպքում, եթե ԱՄՆ-ը որոշի, որ հավելյալ միջոցների կարիք ունի՝ Ռուսաստանին պատժելու համար: Սակայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լայնածավալ առևտրային պատերազմը հազիվ հավանական է՝ նշում է պարբերականը:









































