Գիտնականները կանանց համար ևս մեկ պատճառ են գտել, որպեսզի նրանք միշտ ունենան նորմալ կազմվածք, ուտեն առողջ սնունդ, զերծ մնան ծխելուց և իրենց քաշը պահեն նորմայի սահմաններում: Այն կանանց մոտ, ովքեր վարում են առողջ ապրելակերպ, ըստ ամերիկացի գիտնականների, զգալիորեն ցածր է սրտի նոպայից հանկարծակի մահանալու հավանականությունը:
«Առողջ ապրելակերպի» գործոններից յուրաքանչյուրը նվազեցնում է սրտի հիվանդությունից մահանալու հավանականությունը, ինչպես նաև սրտի ռիթմի խանգարումը, ասված է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում տպագրված հոդվածի մեջ:
Ընդհանուր առմամբ, գրում են գիտնականները, առողջ սնվելը, սպորտային ձգվածությունը և վատ սովորույթների բացակայությունը 92%-ով նվազեցնում են հանկարծամահ լինելու հավանականությունը:








































