Վրաստանի իր պաշտոնակցի հրավերով պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոց։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Նախարարը ծանոթացել է դպրոցի գործունեությանն ու ծրագրերին, գրադարանին նվիրել է գրքեր, ինչպես նաև ակնդրել դպրոցի աշակերտների մասնակցությամբ բեմադրությունը։