Sunday, 14 06 2026
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են

Վրաստանի խորհրդարանի որոշումը ոչ այնքան Գարեգին 2-րդի, որքան Հռոմի և կաթոլիկ եկեղեցու վաստակն էր

«Իհարկե Կաթողիկոսի այցն արագացրեց այդ որոշման ընդունումը, սակայն ես համաձայն չեմ, որ դա միայն կապված է Կաթողիկոսի այցի հետ, իմ կարծիքով՝ այստեղ առավել մեծ է կաթոլիկ եկեղեցու և Հռոմի, ինչպես նաև միջազգային հանրության դերակատարությունը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով վրացական խորհրդարանի ընդունած օրենսդրական փոփոխություններին, որոնցով նախատեսվում է իրավաբանական անձի կարգավիճակ շնորհել երկրում գործող կրոնական միություններին, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցուն, նշեց Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:

Նա նշեց, որ թեև վրացական կողմը Հայաստանից պահանջում է նման կարգավիճակ տալ նաև Հայաստանում գործող վրացական եկեղեցիներին, սակայն դա այդքան էլ հիմնավոր չէ, քանզի կրոնների մասին ՀՀ օրենքում սկզբունքորեն կրոնական խմբավորումները որևէ խնդիր չունեն և կարող են շատ հեշտ ստանալ գրանցում.

«Հայաստանի օրենքը նման ազատություն տալիս է տարբեր դավանանքի ներկայացուցիչներին, իսկ Վրաստանում առաջնահերթությունը տրված էր միայն վրաց ուղղափառ եկեղեցուն՝ համաձայն համապատասխան Կոնդակի, որն արդեն հնացած էր»:

Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ Վրաստանի խորհրդարանի այս որոշումը չի հավասարեցնում Վրաստանում գործող բոլոր եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները, սակայն դա հնարավորություն է տալիս, թե՛ հայկական եկեղեցուն, թե՛ մյուսներին գործել իրավական դաշտում:

Խոսելով որոշումից հետո Վրաստանում հնչող քննադատական հայտարարությունների և բողոքների մասին՝ Ստեփանյանը նկատեց, որ Վրաստանում տիրում է հակահայկական հիստերիա, և փորձում են այժմ այնպես ներկայացնել, կարծես հայերն են մեղավոր այս որոշման համար.

«Դժգոհություն կա, որ հայերը հասան նրան, որ ոչ միայն հայկական եկեղեցուն տրվեց իրավաբանական կարգավիճակ, այլ նաև տարաբնույթ սեկտաներին, որոնց դեմ է վրաց հասարակությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում