Ղրիմի իշխանությունները Ցիկտոր Յանուկովիչին համարում են Ուկրաինայի օրինական նախագահը, սակայն ինքնավարության բնակիչներն արդեն ընտրել են իրենց ուղին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ինքնավարության Գերագույն խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը:
Կոնստանտինովի խոսքերով՝ այն ամենը, ինչ ասում են Ուկրաինայի գործող իշխանությունները, որչմի սկզբունքային նշանակություն չունի իրենց համար:
«Ղրիմի բնակիչներն արել են իրենց ընտրությունը և գնում են սեփական ուղով՝ օգտագործելով ինքնորոշման իրենց իրավունքը»,- հայտարարել է նա:









































