ԱՄՆ մի շարք նահանգներում մարիխուանայի օրինականացման պատճառով կոկաինի սպառումը կրկնակի կրճատվել է՝ պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց զեկույցը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
Այդ միտումը սկսել էր հայտնվել դեռևս մինչ թեթև թմրանյութերի օրինականացմանն ուղղված ակտիվ արշավը՝ 2006-ին: Միաժամանակ, ամերիկացիների կողմից մարիխուանայի կիրառման քանակն աճել է 30 տոկոսով:
Գիտնականները նաև պարզել են, որ 2008-ից կտրուկ նվազել է հերոին և մատամֆետամին օգտագործող մարդկանց թիվը: Թե ինչով է դա պայմանավորված՝ հետազոտողները չեն պարզել: 2010-22013 թթ. տվյալները դեռևս չեն հրապարակվել, այդ իսկ պատճառով հստակ օրինաչափությունների մասին խոսելը դեռ վաղ է:











































