Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

ԱՄՀ-ն հաստատել է $127.6 միլիոնի 38-ամսյա ֆինանսավորման ծրագիրը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն հաստատել է շուրջ 127.6 միլիոն ԱՄՆ դոլար 38-ամսյա «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագիրը»: Այս մասին ասվում է ԱՄՀ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ծրագրի նպատակն է սատարել Հայաստանում տնտեսական աշխուժության վերականգնմանը, աղքատության նվազեցման ուղղությամբ հետագա առաջընթացին, գնաճի կայունացմանը, ինչպես նաև հարկաբյուջետային և արտաքին մյուս խոցելիությունները մեղմելուն:

Այս հաստատումը տալիս է շուրջ 18.2 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու հնարավորություն, իսկ մնացած գումարն ըստ փուլերի կտրամադրվի ծրագրի ընթացքում` ելնելով ծրագրի կիսամյակային ուսումնասիրություններից:

«2010-13 թթ. երկարաձգվող ֆինանսավորման և երկարաձգվող վարկավորման ծրագրերի շրջանակում Հայաստանը կայուն կատարողական է դրսևորել: Սակայն պահպանվում են աճի և գնաճի տատանողականությունը, արտաքին ընթացիկ հաշվի մեծ պակասուրդը, դեռևս բարձր են աղքատության և գործազրկության ցուցանիշները: Հիմնադրամի հետ նոր՝ 38-ամսյա ծրագրի նպատակն է իշխանություններին օժանդակել նշված մարտահրավերներին դիմագրավելու և Հայաստանի համար միջազգային ֆինանսական շուկաների հասանելիությունը պահպանելու հարցում»,- գործադիր խորհրդում Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո ասել է նախագահողի պաշտոնակատար Նեմաթ Շաֆիկը:

«Աճը խթանող կառուցվածքային բարեփոխումները ևս առանցքային դեր կկատարեն նոր ծրագրում` հաշվի առնելով Հայաստանը դինամիկ զարգացող շուկայի վերափոխելու նպատակը: Այս համատեքստում Եվրասիական մաքսային միությանը սահուն միացումը և դրան զուգահեռ Եվրամիության հետ առևտրի աճը, մյուս կապերի զարգացումը կարևոր կլինեն շուկաների, ապրանքների, ֆինանսական հոսքերի և ներդրողների դիվերսիֆիկացում ապահովելու տեսանկյունից»,- հավելել է Շաֆիկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում