Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան հերքել է, որ բանակցություններ է վարել «Ռեալ»-ի ներկայացուցիչների հետ՝ իր՝ «Արքայական ակումբ»-ի շարքերը համալրելու կապակցությամբ:
Բելգիացի ֆուտբոլիստն ընդգծել է, որ ամբողջովին կենտրոնացած է իր ներկայիս ակումբում ելույթների վրա:
«Տեղեկատվությունը, որ տարածվել է լրատվամիջոցներում, ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ոչինչ չեմ կարող ասել իմ՝ «Ռեալ» տեղափոխության մասին:
Ամբողջ աշխարհը գիտի, որ պայմանագիր ունեմ «Չելսի»-ի հետ ու երջանիկ եմ «Ատլետիկո»-ում»,- հայտարարել է դարպասապահը:
Հիշեցնենք, որ այսօր տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի՝ «Չելսի»-ն պատրաստ է 30 մլն եվրոյի դիմաց Կուրտուայի տրանսֆերը վաճառել «Ռեալ»-ին:








































