Friday, 12 06 2026
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան

50 մլն դրամ՝ հայերենից ռուսերեն թարգմանությունների համար

Այս տարվա բյուջեում ծախսերի վերաբաշխում կատարելու միջոցով լրացուցիչ 50 մլն դրամ կհատկացվի Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության շրջանակում պահանջվող թարգմանչական աշխատանքների իրականացման համար: Նախագիծը կառավարության հինգշաբթի օրվա նիստում կներկայացնի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«2014 թվականի փետրվարի 12-ի դրությամբ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով իրականացվող աշխատանքների շրջանակներում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ է ներկայացվել մոտ 17500 էջ հայերենից ռուսերեն թարգմանության պատվեր (ի լրումն ռուսերենից հայերեն, հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն ներկայացվող պատվերների, որոնք այս պահին կազմում են մոտ 2000 էջ):

2014 թվականի պետական բյուջեով ՀՀ արդարադատության նախարարությանը «Թարգմանչական ծառայություններ» ծրագրով նախատեսված 122533.9 հազ. դրամ հատկացումների շրջանակներում ՊՈԱԿ-ը պետք է կատարի 10100 էջ թարգմանություն: Այսպիսով, այս պահի դրությամբ թարգմանության ներկայացված պատվերներն արդեն իսկ կրկնակի գերազանցում են ՊՈԱԿ-ի տարեկան պլանը, ընդ որում առայժմ պատվերներ (հայերենից ռուսերեն լեզուներով) ներկայացվել են միայն երեք պետական մարմինների կողմից (ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտե և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով):

Մաքսային միության շրջանակներում ռուսերեն թարգմանությունների անհրաժեշտությունը, ըստ ամենայնի, չի սահմանափակվելու նշված պատվերներով, և այն կրելու է շարունակական բնույթ։ Դեռևս անհայտ է, թե Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրա¬պետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի համաձայն մյուս պետական մարմիններից և գերատեսչություններից ինչ ծավալի թարգմանություններ են ներկայացվելու:

Նշենք, որ հայերենից ռուսերեն թարգմանությունների իրականացումը չի բխում ՊՈԱԿ-ի կանոնադրական նպատակներից, քանի որ ՊՈԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ թարգմանություններն իրականացվում են միայն հայերեն և անգլերեն, և, բնականաբար, Կենտրոնի անձնակազմը համալրելիս մինչ օրս պարտադիր պայման է եղել միմիայն անգլերենի և հայերենի գերազանց իմացությունը: Այդ իսկ պատճառով մասնագիտական անձնակազմի ոչ բոլոր անդամներն են պատշաճ մակարդակով տիրապետում ռուսերենին՝ հայերենից ռուսերեն որակյալ թարգմանություն կատարելու համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հրայր Թովմասյանի կողմից ներկայացվելիք մեկ այլ որոշմամբ էլ ՊՈԱԿ-ի կանոնադրությունում փոփոխություններ են կատարելու, որպեսզի ՊՈԱԿ-ը կկարողանա ապահովել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով պահանջվող մեծածավալ թարգմանությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում