Չեխիայում անցկացվեց Եվրոպայի ձյուդոյի օլիմպիական վարկանիշային միջազգային բաց մրցաշար: Մրցաշարին մասնակցեցին 40 երկրների 255 պատվիրակներ: Հայաստանը գործուղել էր չորս մարզիկ:
Առավել վստահ հանդես եկավ գյումրեցի 29-ամյա Հովհաննես Դավթյանը (60 կգ): Նա երեք հաղթանակ տարավ, մտավ կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն պարտվեց Բելառուսի ներկայացուցչին:
Երրորդ տեղի համար պայքարում Դավթյանը բացահայտ առավելությամբ (իպոն) հաղթեց բուլղարացի Յանիսլավ Գերչևին և գրավեց երրորդ տեղը:
ՀԱՕԿ մամլո ծառայություն









































