WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Բելմարշ բանտի հիվանդանոց է տեղափոխվել։ Կազմակերպությունում «մռայլ մտավախություններ» ունեն՝ նրա առողջության հետ կապված։ Այդ մասին ասվում է WikiLeaks-ի Twitter-յան էջում։
Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ վերջին 7 տարում Ասանժի առողջական վիճակը զգալիորեն վատթարացել է՝ Էկվադորի դեսպանատանը վատ կենսապայմանների պատճառով, որոնք «անհամատեղելի են մարդու հիմնարար իրավունքների հետ»։
Ընդգծվում է, որ բանտում Ասանժի վիճակը շարունակում է վատթարանալ, 7 շաբաթվա ընթացքում նա շատ է նիհարել, իսկ մայիսի 24-ին առողջական խնդիրների պատճառով չի կարողացել «նորմալ շփվել»։







































