Երգիչ Բրենդոն Հովարդը, որին շատերը նմանեցնում են փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնին, անցել է ԴՆԹ թեստ, որը ցույց է տվել, որ իր ու լեգենդար երգչի ԴՆԹ ները 99.9%-ով համընկնում են: Այս մասին հայտնում է E! պարբերականը:
ԴՆԹ թեստի արդյունքների մասին հայտարարել էր FilmOn.com կայքի սեփականատեր Ալկի Դևիդը, որը ներկայացրել էր սկսնակ երաժշտի ԴՆԹ անալիզի արդյունքները:
Չնայած ԴՆԹ թեստ անցնելու պատրաստակամությանը՝ Հովարդը տեսաուղերձում հայտնել է, որ չի պատրաստվում դրան մեծ հնչեղություն տալ ու վիճարկել նրա ժառանգությունը:
TMZ տաբլոիդը, սակայն, շտապել է հերքել այդ տեղեկությունը: Տաբլոիդի աշխատակիցները չէին կարողացել հայտնաբերել Իռլանդիայում գտնվող հետազոտական DNA Lab լաբորատորիան:
Բրենդոնը երգչուհի Միկի Հովարդի որդին է: Նրանք Ջեքսոնի հետ ծանոթացել էին 1980-ականներին, 1982-ին ծնվել էր Բրենդոնը:









































