Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ, իտալացի մասնագետ Լուչանո Սպալետին հեռացվել է աշխատանքից: Այդ մասին հայտնում է հաղորդում է Sport Express-ը:
Գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Սերգեյ Սեմակը, ով մրցաշրջանի սկզբում ավարտեց ֆուտբոլիստի կարիերան և անցավ մարզչական գործունեության:
55-ամյա Սպալետին գլխավորում էր «Զենիթ»-ը 2009 թվականից: Թիմը նրա գլխավորությամբ երկու անգամ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը, գավաթը, սուպերգավաթը, մասնակցել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆին:








































