Պենտագոնը ուղարկել է երկրորդ ռազմանավը (Kidd ականակիր նավ)՝ որոնելու Հարավչինական ծովում անհետացած Boeing-777-200-ը: Այս մասին հայտնում է NDTV-ն:
ԱՄՆ-ն ավելի վաղ որոնողական օպերացիայում գործի էր դրել Pinckney ականակիր նավն ու P-3C Orion ռազմական ինքնաթիռը:
Պենտագոնում հայտնել են, որ ամերիկյան ականակիր նավերի անձնակազմերը կգործեն Մալայզիայի, Չինաստանի և Սինգապուրի ռազմանավերի հետ համատեղ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհետացած օդանավի որոնման համար ուղարկվել են 8 պետությունների 40 նավեր ու 22 օդանավեր:









































