«Խմբակցությունից տեղեկատվության արտահոսքը, այնպես չէ, որ միանշանակ հայտնի է: Ես վստահ չեմ, որ մեր 88 պատգամավորներից որևէ մեկը դա անում է: Եվ իմ ասածն էլ հենց այն է, որ ես ունեմ մեկ այլ տարբերակ, որը խիստ հավանական է՝ արտահոսքերի մեծ մասը տեղի է ունենում առանց տեղկացնելու ականջ դնելու միջոցով, որը մարդկային համակեցության պարզ կանոնների խախտում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ օրերս մամուլը գրել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունում քննարկում է եղել խմբակցությունից տեղեկատվության արտահոսքի թեմայով:












































