Աղավնին դարձել է բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի պատճառը: Ինչպես հայտարարել են հրշեջները՝ թռչունը վերցրել է ծխախոտի ծխացող մնացորդը և այն բերել իր բույնը, որը գտնվում է շենքի տանիքում:
Հրդեհի պատճառով Լոնդոնի հարավում գտնվող շենքից ինը մարդ է տարհանվել: Կրակը հանգցնելու համար չորս հրշեջ մեքենաներ են ժամանել:
Հրշեջները երկար են փնտրել հրդեհի պատճառը և վերջապես գտել են թռչունի կիսաայրված բույնը:
«Հարևանները պատմել են, որ հաճախ են տեսել տանիք բարձրացող թռչունների: Մենք կարծում ենք, որ թռչուններից մեկը բարձրացրել է դեռ ծխացող ծխախոտը և այն դրել իր բնում, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել»,-հայտարարել են հրշեջները, գրում է Mail Online-ը:









































