Twitter-ը վարձել է YouTube-ի նախկին մենեջեր Բալջեթ Սինգհին՝ նրան տեսանյութերի գծով տնօրեն նշանակելով: Այս մասին մարտի 10-ին հաղորդել է The Verge-ը:
Սինգհի առջև, ինչպես հայտնում է պորտալը, երեք խնդիր է դրված: Նա պետք է Twitter-ի օգտատերերի համար պարզեցնի տեսանյութերի որոնման և դիտման աշխատանքները, նոր գործընկերներ գտնի, ինչպես նաև ավելացնի տեսագրված գովազդների վաճառքը, գրում է lenta.ru-ն:









































