Ավստրիայի իշխանությունները մտադիր են Ուկրաինային վերադարձնել երկրի նախկին ղեկավարության հաշվեհամարների միջոցները: Այս մասին հայտնել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը:
«Ավստրիան Եվրամիությունում առաջին երկիրն էր, որը որոշում էր ընդունել ուկրաինացի պաշտոնյաների հաշիվների սառեցման մասին, իսկ այժմ մենք կաշխատենք Ուկրաինային վերադարձնել երկրից ապօրինաբար դուրս բերված միջոցները»,-ասել է նախարարը:









































