Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է մի տեսանյութ, որում ցույց է տալիս Իրաքի տարածքում դեսանտի վայրէջքը: Տեսանյութոը հրապարակել է Anadolu գործակալությունը։
Զինված ուժերի տվյալներով՝ օպերացիան իրականացվում է Իրաքի Քրդստանին պատկանող Հակուրքի շրջանում: Գործողության նպատակն է վերացնել ահաբեկիչների «դիրքերը, ապաստարանները, քարանձավները և ահաբեկիչների զինամթերքները», որոնց Անկարան համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:
Գործողությունը սկսվել է մայիսի 27-ի երեկոյան թուրքական ավիացիայի հրետակոծությամբ: