Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

«Կյուլպենկյան» հիմնարկությունը աջակցելու է Հայաստանում քաղհասարակության ձևավորմանը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել էր Պորտուգալիա և Իսպանիա։

Լիսաբոնում նախարարը հանդիպումներ է ունեցել «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության նախագահ Արթուր Սանթոս Սիլվայի, հիմնարկության հոգաբարձու, Գալուստ Գյուլբենկյանի ծոռ Մարտին Եսայանի, հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար, դոկտոր Ռազմիկ Փանոսյանի և Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումներին քննարկվել են Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքների հետ Սփյուռքում և ՀՀ-ում կրթական, մշակութային, հետազոտական համատեղ ծրագրեր իրականացնելու, սիրիահայ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու, երիտասարդ գիտնականների աջակցությանը վերաբերող հարցեր:

Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունն է հայտնել 2014-2017 թթ. «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքների ծրագրերի առնչությամբ՝ նշելով, որ դրանք Հայրենիք-Սփյուռք գործակցությանը, արևմտահայերենի պահպանմանը և հայապահպանությանը միտված լավագույն քայլեր են: «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի 2014 թ. աշխատանքներում, բացի վերը նշված ծրագրերից, նախատեսվում է նաև աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ձևավորմանը՝ ընդհանուր առմամբ հայաստանյան ծրագրերին տրամադրելով շուրջ 800 հազար ԱՄՆ դոլար:

Նախարարը այցելել է նաև «Գալուստ Կյուլպենկյանի» անվան թանգարան, ծանոթացել մեծ բարերարի հարուստ հավաքածուին, որտեղ տեղ են գտել արվեստի և մշակույթի արժեքավոր գործեր, մասնակցել է «Գալուստ Կյուլպենկյանի» անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որի կազմում ընդգրկված են նաև երեք երիտասարդ երաժիշտ Հայաստանից:
ՀՀ սփյուռքի նախարարը ՀՀ վարչապետի անունից Հայաստան է հրավիրել «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության նախագահ Արթուր Սանթոս Սիլվային, որն էլ սիրով ընդունել է հրավերը:

Հաջորդ օրը ՀՀ սփյուռքի նախարարն այցելել է Իսպանիայի Բարսելոն քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Հայրապետական պատվիրակ, Իսպանիայի և Պորտուգալիայի ընդհանուր փոխանորդ Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտյանի, Բարսելոնի հայկական մշակութային միության նախագահ Սևադա Սահակյանի և հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ:

Նախարարը ծանոթացել է Բարսելոնի մեկօրյա վարժարանի աշխատանքներին, հանդիպել վարժարանի սաներին, ուսուցիչներին և տնօրինությանը: Հանդիպման ժամանակ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց նվիրումի և ազգապահպան գործի համար, ինչպես նաև իր մաղթանքներն է հղել Բարսելոնի հայկական մշակութային միությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Բարսելոնի հայկական մշակութային միության և ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ապրիլի 18-19-ը Բարսելոն քաղաքում կազմակերպվող «Եվրոպայի համահայկական 20-րդ խաղերին»:

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է 5-ամյակում իրականացրած հիմնական ծրագրերը, խոսել 2014 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում