Ճապոնիայի տարածքում առաջին անգամ հայտնաբերվել է ասիական թունավոր մեղուների պոպուլյացիա, որոնց խայթոցը կարող է արժենալ մարդկային կյանք՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Այդ մարդասպան միջատները հայտնաբերվել էին տեղի մասնագետների կողմից Ցուսիմա հեռավոր կղզում (Նագասակի պրեֆեկտուրա)՝ Ճապոնական ծովում:
Ճապոնացի բնապահպանները արդեն հարցում են ուղարկել երկրի կառավարությանը՝ թույլտվություն խնդրելով լիովին ոչնչացնել Ասիական մեղուների պոպուլյացիան, քանի դեռ դրանք չեն հայտնվել Ճապոնիայի հիմնական տարածք:
Այդ մեղուների հայրենիքը Չինաստանն է:
Ասիական մեղուները, որոնց երկարությունը կարող է հասնել 3 սմ-ի, որսում են ավելի փոքր կենդանիների ու հաճախ հարձակվում մարդկանց վրա:












































