BuzzFeed-ը տեսանյութ է ներկայացնում գողության դեպքից, որը տեղի է ունեցել մարտի 4-ին ավստրալական Բենդինգո քաղաքի՝ շուրջօրյա աշխատող խանութում: Խանութն այս տարի 4-րդ անգամ է ենթարկվում գողության, կամ առնվազն գողության փորձի:
Երբ վաճառողը երևացել է, բալակլավայող տղամարդը դուրս է բերել պլաստիկ պարկն ու ատրճանակը:Պողպատե նյարդերով վաճառողի հանգիստ տոնով մերժումն անակնկալի է բերել գողին:Դա իհարկե նրա պլաններում չէր:
Վերջինս մի պահ տատանվել է՝իջեցնելով ատրճանակը, սակայն կրկին պահել այն նրա վրա:Հասկանալով որ ամեն ինչ անիմաստ է՝ գողը տեղավորել է ատրճանակն ու դուրս եկել խանութից:










































