ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ճապոնական ինքնապաշտպանական ուժերի բազայում մարտական նավ են այցելել, հաղորդում է NHK-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը և Աբեն բարձրացել են ճապոնական «Կագա» ուղղաթիռակիր։
Նշվում է, որ առաջնորդներն՝ իրենց տիկնանց հետ, ողջունել են զինծառայողներին։
Հանդիպումից հետո Թրամփը նաև այցելել է ԱՄՆ ՌԾՈՒ Wasp դեսանտային նավ։








































