Sunday, 05 07 2026
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան

Քոչարյանին բանտը կփրկի․ նա միայն ճաղերի հետևում կարող է դառնալ Հայաստանի քաղաքացի

Հասարակության մի հատվածը դեռևս մինչև վերջ թերևս չի գիտակցել, որ հեղափոխության հաղթանակն ու Քոչարյանի ազատությունն անհամատեղելի են քաղաքական, իրավական տեսանկյուններից։ Ընդ որում՝ այս պնդումը ոչ թե քաղաքական վենդետայի դրսևորում է, այլ միանգամայն բնական վիճակ՝ թելադրված ռացիոնալ մտածողությամբ։

Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անհուսալիորեն անկում ապրի, դա չի կարող տարածվել հեղափոխության վրա, ըստ այդմ՝ Քոչարյանի ճակատագիրը, մեծ հաշվով, կանխորոշված է։ Բնավ պատահական չէ, որ երկրորդ նախագահին քրեական հետապնդման ենթարկելու և անազատության մեջ պահելու հարցում առկա է հասարակական լայն կոնսոլիդացիա, որպիսին Հայաստանի հասարակությունը մեր նորագույն պատմության ընթացքում տեսել է ընդամենը մի քանի անգամ։

Քոչարյանի նախագահությունը դիվերսիա էր Հանրապետության դեմ, որովհետև տեղի ունեցավ նրա սահմանադրական կարգի տապալման, հասարակության քաղաքացիական արժանապատվության նսեմացման ճանապարհով։ Քոչարյանը սահմանադրական կարգը տապալել է ամենևին էլ ոչ 2008-ի հայտնի արյունոտ իրադարձությունների ժամանակ, այլ շատ ավելի վաղ, երբ իրավունքը չունենալով՝ զբաղեցրեց, ըստ էության՝ ուզուրպացրեց նախագահի աթոռը։ Հոկտեմբերի 27-ն այդ ուզուպացիային տվեց ռուսական վասալության բնույթ․ Քոչարյանը՝ Մոսկվայի բացահայտ աջակցությամբ, ասպարեզից հեռացրեց պետական դասի այն սեգմենտին, որն ինքնիշխանության գաղափարի կրող էր։ Մարտի 1-ը խորհդանշում էր նույն այդ համակարգի անփոխարինելիության գաղափարը, որովհետև գնդկահարվել է Հայաստանի ինքնիշխանության գլխավոր սուբյեկտը՝ քաղաքացին։

Այսքանով հանդերձ՝ ակնհայտ է, որ Քոչարյանի անունն ասոցացվում է ռևանշիզմի գաղափարի հետ, որը հակոտնյա է Հայաստանի ինքնիշխանությանը, հեղափոխություն իրականացրած հասարակության ձգտումներին, իդեալներին։ Քոչարյանի ազատությունը մարտահրավեր է Հայաստանի քաղաքացու ինքնասիրությանը, արժանապատվությանը և հին համակարգի ռեստավրացիայի լկտի փորձ։ Այլևս բոլորի համար պետք է պարզ ու հասկանալի լինի, որ առանձին վերցրած՝ գոյություն չունի Քոչարյանի հարց, երկրորդ նախագահը օտարի ձեռքին նույն «քիլլերն» է, ինչպես Նաիրի Հունանյանը, ու թերևս քսան տարի անց իրավիճակի միակ տարբերությունն այն է, որ ռուսական մեծապետականությունը Հայաստանի դեմ գործում է ոչ թե խորհրդարանում արձակված կրակոցներով, այլ՝ «հիբրիդային պատերազմի» կանոններով։

Քոչարյանի ազատությունը հենց այդ դավադիր պլանի կարևոր օղակներից, հանգրվաններից մեկն է, երբ կայսրությունը՝ հին համակարգի, Քոչարյանի դեմքով, մարտահրավեր է նետել մեր հասարակությանը, ինքնիշխանությանը։ Այս համատեքստում բնավ պատահական չէ, որ երկրորդ նախագահի ազատ արձակումը խանդավառել, կոնսոլիդացրել է այն փոքրաթիվ մարդկանց, որոնց ընդունված է համարել «հինգերորդ շարասյուն»։ Նախկին համակարգի բազմաշերտ սեգմենտները տեղեկատվական մանիպուլյացիոն պատերազմ են սկսել հեղափոխության, հասարակության, այն մարդկանց դեմ, որոնց համար թանկ են ինքնիշխանության, ազատության գաղափարները։

Տեղեկատվական պատերազմ է հայտարարված Հայաստանի ինքնիշխանությանը՝ ճիշտ նույն ձեռագրով, ինչպես ժամանակին մոսկովյան կենտրոնը պայքարում էր 88-ի շարժման ու Հայաստանի անկախության դեմ։ Օտարի սցենարով Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմն իրականացնում են Ռոբերտ Քոչարյանի թիմն ու նրա վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները, ու բացարձակապես պատահական չէ, որ մերօրյա «11-րդ բանակի» ագրեսիայի թիարխում հայտնվել են «Առաջին լրատվականն» ու «Ժամանակ» օրաթերթը՝ իրենց հիմնադիր Արման Բաբաջանյանի հետ միասին։

Նման հարձակման համար մենք նույնիսկ հպարտ ենք, որովհետև կանգնած ենք Հայաստանի անկախության, Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի բացահայտման, հեղափոխության պաշտպանության առաջին դիրքերում, ավելին՝ համոզված ենք, որ Ռոբերտ Քոչարյանը միայն բանտում կարող է լեգիտիմացնել Հայաստանի քաղաքացու իր կարգավիճակը, համենայն դեպս՝ անազատությունը միակ կարգավիճակն է, որը Հայաստանում լեգիտիմացնում է նրան՝ թույլ տալով, որպեսզի երկրորդ նախագահը միանգամայն օրինական դատավճռով կրի իր պատիժը։ Քոչայանին սատարող ֆեյքերն ու թերթոնները կարող են վստահ լինել, որ այս հեռանկարն այլընտրանք չունի։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում