Ավստրիական ԶԼՄ-ները մանրամասներ են հրապարակել Ավստրիայի նախկի փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ՝ գրում է unian.net-ը։
Ըստ նրանց տվյալների՝ 2017 թ. Ավստրիայի ծայրահեղ աջերի առաջնորդ Շտրախեի հանդիպումը Իբիցայում ռուս օլիգարխի ենթադրյալ բարեկամուհու հետ մանրամասն բեմադրված է եղել, այն կազմակերպել են չորս հոգի: Հանդիպման կազմակերպմանը ներգրավված են եղել վիեննացի մի իրավաբան, մի հետաքննիչ և անվտանգության երկու մասնագետներ, որոնք մասնագիտացած են արդյունաբերական լրտեսության մեջ: Նրանց շարժառիթը համարվում է Շտրախեի հանդեպ անձնական վրեժխնդրությունը և աջ ծայրահեղական կուսակցության քաղաքականության մերժումը։
Հրապարակումների համաձայն՝ նրանք քաղաքական գործչի անձնական կյանքի մասին տեղեկություններ են ստացել նրա նախկին թիկնապահից։ Իսկ ռուս օլիգարխի «բարեկամուհին» իրականում բոսնիացի ուսանողուհի է եղել, որը հրաշալի տիրապետել է ռուսերենին։ Հաղորդվում է, որ յուրաքանչյուր օրվա համար աղջիկը վճարվել է 6-7 հազար եվրո։








































