Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, ՆԳ նախարարության նախկին աշխատակից Էրեկլա Կոդուային, ինչպես նաև ներքին գործերի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը պարտավորեցրել է ամբողջությամբ վերցված 215 հազար լարի (ավելի քան 77 հազար դոլար) վճարել նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին նյութական և բարոյական վնասի փոխհատուցման համար, որը նրան հասցվել է 2005 թվականին ծեծի ենթարկելիս: Մայիսի 27-ին այս մասին TASS-ին հայտնել Է տուժածի փաստաբան Կախա Կոժորիձեն:
Գելաշվիլիի նկատմամբ դաժան դատաստան են տեսել 2005 թվականի հունիսին: Դատախազության տվյալներով՝ պատգամավորին ծեծել են այն բանից հետո, երբ նա թերթերից մեկում գրել է, որ իրենից խլել են ունեցվածքը, և դրանում մեղադրել է այն ժամանակվա նախագահ Սահակաշվիլիին:
Դրա համար պետության ղեկավարը հանձնարարել է Մերաբիշվիլիին, որն այն ժամանակ գլխավորում էր ներքին գործերի նախարարությունը, ինչպես հարկն է պատժել Վալերի Գելաշվիլիին: Մտածվածն անմիջականորեն իրականացրել են ներքին գործերի և ֆինանսների նախարարությունների աշխատակիցները: