Հայտնի է դարձել Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի արտգործնախարարների միջև հերթական եռակողմ հանդիպման անցկացման օրը և վայրը:
Ինչպես հաղորդում է իրանական ISNA գործակալությունը, Մուհամադ Զարիֆը, Ահմեդ Դավութօղլուն և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն մարտի 14-ին Թուրքիայի Վան քաղաքում: Հանդիպմանը կքննարկվեն երեք երկրների միջև համագործակցության հացերը:
Հիշեցնենք, որ Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ուրմիայում, երկրորդը՝ Նախիջևանում:








































