Cadena SER-ի տեղեկությունների համաձայն` Լոնդոնի «Չելսի»-ի 21-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուան, ով վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկո»-ում, 2 տարի անց Մադրիդի «Ռեալ» կտեղափոխվի:
Հայտնվում է, որ բելգիացին հրաժարվել է լոնդոնյան ակումբ վերադառնալ և այժմ նրա ճակատագիրը կորոշվի առաջիկա ամիսների ընթացքում: Դարպասապահի հայրն արդեն հանդիպել է «արքայական ակումբ»-ի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք` Տիբոն հրաժարվում է «Չելսի» վերադառնալ` բարձր մրցակցության պատճառով:










































