Ինչպես ասվում է ՄԱԿ-ի՝ «ՄԱԿ-ի կանայք» զեկույցում, աշխարհում մոտ 600 մլն կին գտնվում են անպաշտպան վիճակում իրենց աշխատավայրերում: ՄԱԿ-ի գործակալության տվյալներով, մոտավորապես նույնքան կին տարրական պաշտպանության կարիք ունեն իրենց ընտանիքներում:
ՄԱԿ-ի՝ կանանց հարցերով գործակալության ղեկավար Միշել Բաչելեի կարծիքով, աշխարհում շատ կանանց հասանելի չէ արդարադատությունը. «Չնայած իրավահավասարության բազմաթիվ երաշխիքներին, իրականում միլիոնավոր կանանց համար արդարադատությունը հասանելի չէ»,- հայտարարել է նա:
Ընդ որում՝ չպաշտպանվածությունը կապված է ոչ միայն աղքատ շերտերի հետ, այլ նաև անդրադառնում է հարուստների վրա: Որպես այս խնդրի լուծում առաջ են քաշվել 10 առաջարկություններ այդ խնդրին լուծում տալու համար: Դրանց թվում են՝ կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպություններին աջակցություն, օրենսդրական բարեփոխումներ, աջակցության միասնական ծառայությունների ստեղծում և այլն:







































