Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը, այսօր Մամեդյարովը կհանդիպի միջնորդների հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հետագա ընթացքը:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փարիզում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:










































