Հոնկոնգի հարյուրավոր բնակիչներ փողոց են դուրս եկել` ի նշան Չինաստանի մայրցամաքային հատվածից զբոսաշրջիկների հոսքի դեմ: Այս մասին գրում է BBC-ն:
Կարմիր բանակայինների համազգեստներով և ժամանակակից Չինաստանի պատմական գործիչների հագուստներով՝ ցուցարարները, ոստիկանության վերահսկողության ներքո, երթ են կազմակերպել, որի հիմնական ենթատեքստը իրենց չինացի հայրենակիցներին ուղղված երգիծական պահանջն էր՝ գործով ապացուցել հայրենասիրությունը և նստել տանը:
Հոնկոնգի շատ բնակիչներ դժգոհ են զբոսաշրջիկների մշտական հոսքի և գնաճի պատճառով: Այնուամենայնիվ՝ սպասվում է, որ առաջիկա 10 տարիներին նման զբոսաշրջիկների թիվը կրկնակի կավելանա:









































