Ռուսական տարածաշրջանները սկսել են ֆինանսական օգնություն ցուցաբերել Ղրիմին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ինքնավարության Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովին:
«Այժմ մենք օգնություն ենք ստանում Ռուսաստանի Դաշնության բոլոր տարածաշրջաններից: Այդ փողերն արդեն կանխիկ տրված են, ուստի մենք լուծում ենք մեր բոլոր ֆինանսական հիմնախնդիրները»,- ասել է Կոնստանտինովը:











































