Մարտի 7-ին Մոսկվայում 84 տարեկան հասակում մահացել է խորհրդային ժամանակի ռուս դերասան, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Անատոլի Կուզնեցովը` հաղորդում է Lenta.ru-ն:
Դերասանը հանրաճանաչ է դարձել 1969-ին «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում կարմիրբանակային Սուխովի դերը կատարելուց հետո:
Անատոլի Կուզնեցովը Գրականության և արվեստի պետական մրցանակի դափնեկիր է, արժանացել է Պատվո և մի շարք այլ շքանշանների:









































