Մարտի 9-ին Ուկրաինայում նշում են երկրի խորհրդանիշի` բանաստեղծ, նկարիչ և հասարակական գործիչ Տարաս Շևչենկոյի 200-ամյակը:
Ինչպես հաղորդում է ru.tsn.au-ն, Ուկրաինայում բանաստեղծի տարեդարձը նշում են պետական մակարդակով: Երկրի քաղաքների մեծ մասում տեղի կունենան տոնական միջոցառումներ:
Կիևում ժամը 9:00-ին ծաղիկներ են դրել Շևչենկոյի հուշարձանի մոտ, որից հետո տոնական երթ է տեղի ունեցել
Շևչենկոյի անվան այգում Մայդանի ակտիվիստների և պետության ղեկավարների մասնակցությամբ: Իսկ ժամը 18:00-ին Անկախության մայդանում տեղի կունենա տոնական համերգ:












































